ՊԵԿ-ը հրապարակել է 2026-ի երրորդ եռամսյակի համառոտագիրը

ՊԵԿ-ը պաշտոնական կայքէջում շարունակում է հրապարակել ՀՀ ՊԵԿ գործունեության վերաբերյալ եռամսյակային համառոտագրերը։ 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրն արդեն հասանելի է։

Համառոտագրում ներկայացված են 2026 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ընդունված հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, դրանց համառոտ նկարագրություններն ու պաշտոնական աղբյուրների հղումները։

Հարկային և մաքսային օրենսդրության նորություններից բացի՝ համառոտագրում կարելի է ծանոթանալ նաև տվյալ եռամսյակում Կոմիտեի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշներին, ներառյալ՝ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներին և պետական տուրքերին, հարկային ստուգումների արդյունքներին, ուսումնական ծրագրերին և այլն։

Առանձին բաժին է հատկացվել նաև հարկային եկամուտների և տնտեսական զարգացումների համադրությանը։

Փաստաթղթում ներառված է նաև Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։

Leave a comment