ԱՄՆ-ի հետ «ԹՐԻՓՓ» ենք անում ասում եք՝ «դա զագսի կնիք էր». Միրզոյանը՝ Խաչատրյանին

ԱՄՆ-ի հետ «ԹՐԻՓՓ» ենք անում ասում եք՝ «դա զագսի կնիք էր». Միրզոյանը՝ Խաչատրյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի շուրջ հուսով ենք իրավիճակը կհանգստանա և հայկական դեղձը դեպի Օման կտանենք Իրանով: Այս մասին ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցերին:

«Պարոն Խաչատրյան Ձեր հարցերը ինչու էին Ռուսաստանի մասին: Ինչ թվարկեցիք ասեցիք «սա լավ չէ, սա ստից է, սա փոքր խմբաքանակ է, էն հացահատիկը ընդհանրապես չորրորդ կարգի է»: Էս ամեն ինչը մի բանի մասին է. «Ձեր ինչի՞ն է պետք Ղազախստանը, ձերի ինչին է պետք Ադրբեջանը, ձեր ինչին է պետք ապաշրջափակումը, մենք ունենք սիրելի ու բարեկամ գործընկեր, որ ամեն ինչը կտա»: Ասում է. «Ակտաուից եկավ չորրորդ կարգի հացահատիկ»: Հա ո՞վ է մեղավոր, Ադրբեջանն է մեղավո՞ր, կամ ադրբեջանական երկաթուղին է մեղավո՞ր, որ Հայաստանի ինչ-որ մի ընկերություն Ղազախստանի ինչ-որ մի ընկերությունից գնել է այդ հացահատիկը և Ադրբեջանն էլ ասել է ուզում եք իմ տարածքով, լավ խաղաղություն է, եկեք անցեք իմ տարածքով: Ասում եք ընդամենը փոքր խմբաքանակ է, բա սկզբի համար պետք է լինի փոքր խմբաքանակ: Բայց շատ «աբիդնի» է, որ ավանդական ճանապարհով չի եկել, Լարսում մնա, զանգենք խնդրենք, հետո բացեն ու ասեն. «բայց դուք շատ եվրոպամետը դուրս եկաք, հերիք է այս մի տոննան, փակեք Լարսը նորից»: Ասում եք Սոչի-Սոխում երկաթգիծը թող գործի: Է թող գործի մենք էլ դրանով էլ կգնանք կգանք ապրանքներ կբերենք: ԱՄՆ-ի հետ «Firebird» ենք անում, «ԹՐԻՓՓ» ենք անում, հիշում եք Պեկին-Լիսաբոն առևտուրը և Հայաստանի այդ կտորը, որը արվում է ԱՄՆ-ի հետ, ասում է. «դա ընդհանուր զագսի էն կնիքն էր, որ վերջում ասում է հայտարարում եմ ձեզ՝ տեր և տիկին չգիտեմ ինչյաններ»,-ասաց Միրզոյանը:

Նախարարը ընդդիմադիր պատգամավորին նաև կոչ արեց մի փոքր Հայաստանի Հանրապետության շահի տեսանկյունից նայել քննարկված հարցերին:

«Էժան կլինի Սոչի-Սոխումիով, կբերենք այդ ուղղով, էժան կլինի Ակտաու-Բաքվի նավահանգիստ, եթե ամեն ինչ կարգին գնա  ու կարգավորվի, կբերենք դրանով»,-ասաց ԱԳՄԱ նախարարը:

Leave a comment