Էս մարդը նման է այն ամուսնուն, որը կնոջը հիմիկվանից ասում է՝ մի 5 տարի էլ հետդ կապրեմ ու կբաժանվեմ

Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են դուրս գալ ԵԱՏՄ-ից ու գնալ ԵՄ, բայց դա անելու են տարիներ անց, ինչու՞ են հիմա հայտարարում դրա մասին, ինչու՞ են հիմիկվանից թշնամանում ռուսական կողմի հետ, որը բերելու է սարսափելի հետևանքների։ Նման հարցադրում 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ արեց Սթենֆորդի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Ըստ Խաչիկյանի, եթե մեր երկիրը ցանկանում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա նախ և առաջ ԵՄ-ից պետք է ստանա արտահանման քվոտաներ, վստահ լինի, որ իր ապրանքները վաճառվելու են ԵՄ անդամ երկրների տարածքում, նոր հետո անի այնպիսի հայտարարություններ, որոնք ռուսական կողմից թշնամաբար են ընդունվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment