Ընտրակաշառքի գործով 68–ամյա տղամարդ է կալանավորվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

https://arm.sputniknews.ru/20260601/yntrakasharqi-gvortsvov-68amja-tghamard-e-kalanavvorvel-hh-hakakvorupcivon-kvomite-102874545.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Sputnik Արմենիա

Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

2026-06-01T19:05+0400

true

PT3M20S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102874163_173:0:1109:702_1920x0_80_0_0_e9272aeb5ef433466457a44fb9d5ade9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, կալանք, ընտրակաշառք, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, կալանք, ընտրակաշառք, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Հակակոռուպցիոն կոմիտեում կատարվել են մի շարք վարութային գործողություններ, դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ ներկայացուցիչ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ընտրակաշառք ստացած 68–ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է»,– ասված է հաղորդագրությունում:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից պնդում են, որ փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին։

Հակակոռուպցիոն կոմիտեում կատարվել են մի շարք վարութային գործողություններ, դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ:

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ մայիսի ընթացքում հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ 16 անձի վերաբերյալ։
Նշվում էր, որ բոլոր վարույթներով անցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ կամ համակիրներ։

Այսօր խուզարկություններ են կատարվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում, կա 8 ձերբակալված։

Leave a comment