Հունիսի 1-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի բացման արարողությունը։
«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում ցանկանում եմ ընդգծել, որ անվտանգ միջավայրի ձևավորմանը զուգահեռ ոչ պակաս կարևոր է մեր երեխաների համար համատեղ ջանքերով բաց, թափանցիկ ու հնարավորություններով լի աշխարհ կառուցելը։ Վստահ եմ, որ վիզաների ազատականացումը նրանց համար կբացի կրթական, մասնագիտական ու մշակութային նոր հեռանկարներ՝ նպաստելով աշխարհընկալման ընդլայնմանը, գիտելիքների հարստացմանն ու հմտությունների զարգացմանը»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյան։
Դիտումների քանակ3