Ո՞նց ա ավերակների վրա բանակ ստեղծվել, հայրենիքին կյանք տված տղաներին ո՞նց ավերակ գնահատեմ․ Տոնոյան

Ո՞նց ա ավերակների վրա բանակ ստեղծվել, հայրենիքին կյանք տված տղաներին ո՞նց ավերակ գնահատեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով Փաշինյանը այն հայտարարությունը, թե բանակը ավերակների վրա է ստեղծվել։

«Համաձայն չեմ այդ գնահատականի հետ, ես եմ ղեկավարել Զինված ուժերի համակարգը, ո՞նց է ավերակների վրա եղել։ Բա այսօրվա զինծառայողները, որոնք գեներալական պաշտոններ են ստացել, կրթվել են և վերապատրաստվել են իմ պաշտոնավարման ժամանակ՝ այդ մարդկանց ո՞նց կարող է որպես ավերակ գնահատեմ: Բա այն երիտասարդները, որոնք որ իրենց կյանքը նվիրել են, այդքան քաջություն են ունեցել ու մահվան դեմ են կանգնել ո՞նց կարող եմ իրենց ավերակի գնահատական տամ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment