ՇՀԿ անդամ պետությունները կոչ են անում տիեզերքը զերծ պահել զենքից

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունները կոչ են անում տիեզերքը զերծ պահել զենքից, Սինգապուրում հայտարարել է գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաեւը։

«Մենք կոչ ենք անում տիեզերքը զերծ պահել զենքից», – ասել է Երմեկբաեւը «Շանգրի-Լա Դիալոգ» անվտանգության ֆորումում։

Երմեկբաեւն ընդգծել է, որ ՇՀԿ անդամ պետությունները գլոբալ հրթիռային պաշտպանության համակարգի միակողմանի և անսահմանափակ կուտակումը դիտարկում են որպես միջազգային անվտանգության սպառնալիք։

Կազմակերպության ղեկավարը ընդգխել է, որ ՇՀԿ-ի տարածաշրջանային հակաահաբեկչական կառուցվածքը (RATS) կլինի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համապարփակ կենտրոն։ Ըստ նրա՝ այս կառույցի մանդատը նախատեսվում է ընդլայնել՝ ներառելով ոչ միայն ահաբեկչությունը, անջատողականությունը և ծայրահեղականությունը, այլև սահմանային վերահսկողությունը, կիբեռհանցագործությունը և միջազգային կազմակերպված հանցագործությունը։

Համապատասխան որոշումն արդեն կայացվել է, աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Leave a comment