Եկեք հորդորենք Արթուր Օսիպյանին դուրս գալ հացադուլից. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Եկեք հորդորենք Արթուր Օսիպյանին դուրս գալ հացադուլից։ Նրան ճանաչողները վստահ են, գիտեն նրա սկզբունքայնությունը, որ մինչև վերջ է գնալու։ Ու հենց սա է մտահոգիչը։

Արթուրը Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել փողոցային բառապաշարի, վիրավորանքների համար։ Հասկանալի է, սա արժանապատիվ մարդու պահանջ է։ Արթուրին հենց այդպիսին էլ ճանաչում են։

Բայց ո՞ւմ է պետք այդ անարժեք ներողությունը։ Հայտնի խոսք կա՝ ով ինչ խոսում է, իր մասին է խոսում։ Իսկ դու քո անցած ճանապարհով ապացուցել ես՝ ով ես։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment