https://arm.sputniknews.ru/20260527/rvosatvomy-hh-ic-pataskhan-chi-stacel-metsamvori-aek-i-hetaga-shahagvortsman-veraberjal-likhachvov-102682299.html
«Ռոսատոմը» ՀՀ-ից պատասխան չի ստացել Մեծամորի ԱԷԿ-ի հետագա շահագործման վերաբերյալ. Լիխաչով
«Ռոսատոմը» ՀՀ-ից պատասխան չի ստացել Մեծամորի ԱԷԿ-ի հետագա շահագործման վերաբերյալ. Լիխաչով
Sputnik Արմենիա
Պետկորպորացիայի ղեկավարն ընդգծել է՝ չէր ցանկանա, որ Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի շահագործման հարցը տեղափոխվի քաղաքական քննարկումների հարթություն: 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T19:45+0400
2026-05-27T19:45+0400
2026-05-27T19:46+0400
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
ռուսաստան
հայաստան
ալեքսեյ լիխաչով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100515785_0:304:3100:2048_1920x0_80_0_0_dd82119a57459a92ddfe4410dca6c2c7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Ռոսատոմը» հայկական կողմից վերջնական պատասխան չի ստացել Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի հետագա շահագործման հարցով։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։«Առայժմ մենք հայկական կողմից վերջնական պատասխան չենք ստացել»,- ասել է Լիխաչովը։Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ են վարում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից և Հարավային Կորեայից հնարավոր գործընկերների հետ։ Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտնել էր մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել էին ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր։Դրան զուգահեռ, ռուսական կողմի հետ արդեն մեկնարկել են գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքները։ Համապատասխան համաձայնագիրը 2023 թվականին ստորագրել են Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը։ Փաշինյանը չէր բացառել նաև գործող էներգաբլոկի աշխատանքը մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100515785_369:0:3100:2048_1920x0_80_0_0_bd556d988ee13997fa3fca05e912e157.jpg.webp
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ռուսաստան, հայաստան, ալեքսեյ լիխաչով
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ռուսաստան, հայաստան, ալեքսեյ լիխաչով
Պետկորպորացիայի ղեկավարն ընդգծել է՝ չէր ցանկանա, որ Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի շահագործման հարցը տեղափոխվի քաղաքական քննարկումների հարթություն:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Ռոսատոմը» հայկական կողմից վերջնական պատասխան չի ստացել Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի հետագա շահագործման հարցով։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Առայժմ մենք հայկական կողմից վերջնական պատասխան չենք ստացել»,- ասել է Լիխաչովը։
Նա նշել է, որ չէր ցանկանա, որ Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի շահագործման հարցը տեղափոխվի քաղաքական քննարկումների հարթություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ են վարում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից և Հարավային Կորեայից հնարավոր գործընկերների հետ։ Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտնել էր մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել էին ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր։
Դրան զուգահեռ, ռուսական կողմի հետ արդեն մեկնարկել են գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքները։ Համապատասխան համաձայնագիրը 2023 թվականին ստորագրել են Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը։ Փաշինյանը չէր բացառել նաև գործող էներգաբլոկի աշխատանքը մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորությունը։