Շոտլանդիայում աջակցել են Միացյալ Թագավորությունից անկախության հանրաքվեի անցկացմանը

Շոտլանդիայի խորհրդարանը աջակցել է Միացյալ Թագավորությունից անկախության հանրաքվեի անցկացմանը:

«Շոտլանդիայի խորհրդարանը քվեարկել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի կոչերի օգտին», – ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ։

Մայիսի 26-ին պատգամավորների մեծամասնությունը (72-ը 55-ի դեմ) քվեարկել է Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սվինիի հորդորի օգտին՝ Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ անելով հրաման արձակել Շոտլանդիայի մասին օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, որը Շոտլանդիայի խորհրդարանին կփոխանցի անկախության հանրաքվե կազմակերպելու լիազորությունները։

Սվիննին Շոտլանդիայի անկախության կողմնակից է և Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդը։ Մայիսի 19-ին նա վերընտրվել է տարածաշրջանի առաջին նախարար՝ ՇԱԿ-ի տեղական ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Մինչ այդ՝ ապրիլի 27-ին, նախարարը հայտարարել էր, որ անմիջապես կխնդրի պատգամավորներին քվեարկել ընտրություններից հետո անկախության հանրաքվե անցկացնելու օգտին։

Leave a comment