Շվեյցարիայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում ավարտվել է խմբային փուլն ու հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։
Քառորդ եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը՝ Շվեյցարիա – Շվեդիա, Կանադա – ԱՄՆ, Ֆինլանդիա – Չեխիա, Նորվեգիա – Լատվիա։
Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան մայիսի 28-ին։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն ԱՄՆ-ի հավաքականն է, որն անցյալ տարի եզրափակիչում հաղթել էր Շվեյցարիայի թիմին։