Տոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում

Բաժանորդագրվել

Ցանկում ներառված են նաև Հայաստանում հնուց ի վեր տարածված գաթանախշի` կավե կամ փայտե կնիքները, ինչպես նաև «Բադեր և որսորդներ» մանկական խաղը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Տոլմայի 3 տեսակ (ձկից, կանեփի հավելումով, թթու կաղամբով և կորեկաձավարով) կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Տոլմայի նշված տեսակները տարածված են Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի շրջակայքում, ընդ որում՝ ձկնային տոլման տարածում է ստացել ԽՍՀՄ փլուզումից հետո՝ պայմանավորված տնտեսական ծանր իրավիճակով և մսամթերքի բացակայությամբ:

Նույն որոշմամբ` ցանկում կընդգրկվեն Շիրակի մարզի օրորոցայինները, ինչպես նաև թմբուկների պատրաստման ավանդույթը (ներառյալ հայկական ավանդական դհոլը):

Ցանկում ներառված են նաև Հայաստանում հնուց ի վեր տարածված գաթանախշի` կավե կամ փայտե կնիքները, ինչպես նաև «Բադեր և որսորդներ» մանկական խաղը։

Leave a comment