Պատմություն` մեր ոտքերի տակ. նոր բացահայտումներկարվեն Երևան քաղաքի գիտաժողովում

https://arm.sputniknews.ru/20261008/patmutjun-mer-votqeri-tak-nvor-bacahajtumnerkarven-erevan-qaghaqi-gitazhvoghvovum-107857516.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107853502_365:0:1805:1080_1920x0_80_0_0_03897a2d42e735c3fa577238a1f98db4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, երևան, էրեբունի երևան, թանգարան, ցուցադրություն, видео

տեսանյութեր, երևան, էրեբունի երևան, թանգարան, ցուցադրություն, видео

Բաժանորդագրվել

Երևանում հաջողությամբ անցկացվեց «Երևան քաղաքը և պատմությունը» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Երևանի պատմության թանգարանի 95-ամյակին։ Եռօրյա միջոցառումը համախմբել էր 33 մասնագիտական կառույցի և ավելի քան 90 զեկուցողների Հայաստանից և արտերկրից։

«Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական շատ լարված իրավիճակներում, և մեր հարևան երկրներից պարբերաբար հնչում են նոր հավակնություններ Երևանի վերաբերյալ։ Տարածքային առումով սա մի այնպիսի աղբյուր կարող է հանդիսանալ, որը կփաստագրի և ցույց կտա, որ Երևանի տարածքը, լինելով 2808-տարեկան մայրաքաղաք և ունենալով իր ազգային ինքնությունը, համայն հայության մայրաքաղաքն է», — «Ուրիշ նորություններում» ասում է Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը։

Թանգարանի տնօրենի խոսքով` լավագույն զեկույցները կընտրվեն և կհրատարակվեն առանձին գրքով, ինչպես նաև կթվայնացվեն ու հասանելի իրենց կայքում։

Գիտաժողովի շրջանակում ներկայացված ուսումնասիրություններն ընդգրկել են հնագիտության, ազգագրության, պատմագիտության և ճարտարապետության ոլորտները։ Քննարկվել են Սիլիկյան թաղամասի վաղ շրջանի բրուտագործության բացահայտումները, Երևանյան քարայրի նոր պեղումները, քաղաքային հին դիտահորերի (լյուկերի) պատմությունն ու զբոսաշրջային ներուժը, ինչպես նաև 1920-ականների արխիվային փաստաթղթերն ու հեռախոսագրքերը։

«Այս բացահայտումները ոչ միայն հարստացնում են մայրաքաղաքի գիտական պատմագրությունը, այլև ամուր հիմք են դառնում Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործում», – ամփոփում է Օրբելյանը։

Հոկտեմբերի 9-ին և 10-ին մայրաքաղաքում կմեկնարկեն «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները: Երևանի սիրտը կվերածվի մեծ երաժշտական և մշակութային հարթակի. Հյուսիսային պողոտայում և քաղաքի տարբեր հատվածներում կկազմակերպվեն ազգային երգ ու պարի, գինու համտեսի փառատոններ, ռոք, ջազ, փոփ համերգներ, իսկ Հանրապետության հրապարակում կհնչի էլեկտրոնային երաժշտություն՝ հայտնի միջազգային դիջեյների մասնակցությամբ։

Leave a comment