Ադրբեջանից Հայաստան 6 հազար դոլարի շինանյութ է ներկրվել

Բաժանորդագրվել

Մինչև օրս Ադրբեջանը Հայաստան արտահանում էր բենզին և դիզելային վառելիք։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ադրբեջանից Հայաստան հիմա էլ ներմուծել են շենքերի և շինությունների ջերմամեկուսացման համար նախատեսված էքստրուդացված պենոպոլիստիրոլային սալեր։

Հայաստան ուղարկված առաջին նման խմբաքանակի մասին հայտնում է АПА գործակալությունը։ Խոսքը 1 տոննա 497 կիլոգրամ կշռով բեռի մասին է՝ 5911,21 դոլար ընդհանուր արժողությամբ։

Հատկանշական է, որ Հայաստանը գործնականում ոչինչ չի արտահանում Ադրբեջան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի մաքսային վիճակագրության մեջ արձանագրվել է Հայաստանից ներմուծում՝ 960 դոլարի չափով։ Խոսքը վարդերի մասին րէ, որոնք Հայաստան էին ներկրվել Նիդեռլանդներից, այնուհետև վերաարտահանվել Ադրբեջան։

Միևնույն ժամանակ, 2026 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9 միլիոն 646 հազար դոլարի ապրանք։

Leave a comment