Զելենսկին հայտնել է՝ Պենտագոնի ղեկավարը չի հաստատել Patriot-ների փոխանցումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը դեռևս չի հաստատել Կիևին Patriot զենիթահրթիռային համակարգերի համար 48 հրթիռի փոխանցումը, որի մատակարարման շուրջ Վաշինգտոնը նախկինում համաձայնություն էր տվել։

Ավելի վաղ Financial Times պարբերականը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային նմանատիպ 60 հրթիռի մատակարարումը։

«Ինչ վերաբերում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, ապա համապատասխան նամակն այժմ ԱՄՆ-ում է։ Այնտեղ հաստատ կա 48 հրթիռի վերաբերյալ մեկ պայմանագիր։ Ցավոք, Հեգսեթը դեռևս չի ստորագրել այն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զելենսկին։

Leave a comment