https://arm.sputniknews.ru/20261125/davit-tvonvojani-nkatmamb-nvor-gvorts-e-harucvel-na-meghadrvum-e-charashahumneri-mej-109742982.html
Դավիթ Տոնոյանի նկատմամբ նոր գործ է հարուցվել․ նա մեղադրվում է չարաշահումների մեջ
Դավիթ Տոնոյանի նկատմամբ նոր գործ է հարուցվել․ նա մեղադրվում է չարաշահումների մեջ
Sputnik Արմենիա
Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T14:57+0400
2026-11-25T14:57+0400
2026-11-25T15:01+0400
դավիթ տոնոյան
մեղադրանք
մեղադրյալ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/12/98936199_0:0:1024:577_1920x0_80_0_0_e42f95ba5a3ca708ac2f10e5b75482c2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Նոյեմբերի 24-ին գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։Ըստ Դատալեքսի՝ երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ գործն է Տոնոյանի նկատմամբ։ 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:Ստեփան Գալստյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց 2023 թվականի դեկտեմբերին, իսկ Դավիթ Տոնոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց` օգոստոսի 15–ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/12/98936199_113:0:1024:683_1920x0_80_0_0_2b01d48a99edfb8a412fc6bc58adfc33.jpg.webp
դավիթ տոնոյան, մեղադրանք, մեղադրյալ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
դավիթ տոնոյան, մեղադրանք, մեղադրյալ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նույն գործով անցնում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ Նորայր Յոլչյանը։ Նա մեղադրվում է Տոնոյանին օժանդակելու համար, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Նոյեմբերի 24-ին գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։
Ըստ Դատալեքսի՝ երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։