Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ընկերությունների դեմ, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցել սահմանափակումները


Լոնդոնը նոր պատժամիջոցներ է սահմանել այն ընկերությունների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանափակումները: Դրանք ներդրվել են երեք ֆիզիկական անձի և 15 ընկերության նկատմամբ:


Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ղրղզստանի բանկի և վրացական երեք ընկերության նկատմամբ:


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իվետ Կուպերը հայտարարել է, որ Լոնդոնը «բացահայտում և փակում է Պուտինի ռազմական մեքենային աջակցող ֆինանսական ալիքները»:

Դիտումների քանակ4

Leave a comment