Չնայած ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի «պատերազմ հրահրողների», կա դրական տեղաշարժ․ Դմիտրիև

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ հանդիպումները դրական են ընթանում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում առաջընթաց և դրական տեղաշարժ է նկատվում։

Դմիտրիևը ասել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները դրական են ընթանում, սակայն Եվրամիության և Մեծ Բրիտանիայի «պատերազմ հրահրողները» փորձում են խափանել դրանք։

«Եվ որքան շատ նման փորձեր են լինում, այնքան ավելի ենք տեսնում, որ անկասկած կա լավ, դրական առաջընթաց», – հավելել է նա։

Leave a comment