Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ հանդիպումները դրական են ընթանում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում առաջընթաց և դրական տեղաշարժ է նկատվում։
Դմիտրիևը ասել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները դրական են ընթանում, սակայն Եվրամիության և Մեծ Բրիտանիայի «պատերազմ հրահրողները» փորձում են խափանել դրանք։
«Եվ որքան շատ նման փորձեր են լինում, այնքան ավելի ենք տեսնում, որ անկասկած կա լավ, դրական առաջընթաց», – հավելել է նա։