Հայաստանում ցմահ ազատազրկված անձանցից մեկն ազատ է արձակվել

https://arm.sputniknews.ru/20260523/hajastanum-cmah-azatazrkvats-andzancic-mekn-azat-e-ardzakvel-102543648.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_172:0:2903:2048_1920x0_80_0_0_125cce8b66cc057cde8bf06a70254a4d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, դատապարտյալ, բանտ

հայաստան, դատապարտյալ, բանտ

Բաժանորդագրվել

Արթուր Քոչարյանը մեղադրանքը չէր ընդունում:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Շուրջ 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել։ Դատարանը բավարարել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։

Արթուր Քոչարյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել համածառայակցի սպանության մեղադրանքով։

Ըստ քրեական գործի՝ 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր, իսկ երկու օր անց՝ ՀՀ անկախության օրը, նրա դին հայտնաբերվել էր պարսպից կախված վիճակում։

Արթուր Քոչարյանից բացի, ամբաստանյալի կարգավիճակում էին նրա համածառայակիցներ Ավետիք Թումանյանը և Սուրեն Չոբանյանը, որոնք ևս դատապարտվել էին ցմահ ազատազրկման, բայց հետագայում վերաքննիչ դատարանը նրանց պատիժը փոխել է 15 տարվա ազատազրկմամբ։

Արթուր Քոչարյանը մեղադրանքը չէր ընդունում` պնդելով, որ մեղադրական եզրակացությունն ու դատավճիռները հենված են ծառայակիցներից մեկի` 6 անգամ փոփոխվող ու պարբերաբար լրացվող ցուցմունքների հիման վրա։

Leave a comment