Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա


Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիայի տարածք: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն։


Արգելքը կապված է Իտամար Բեն-Գվիրի կողմից տեսանյութի հրապարակման հետ, որտեղ «Սումուդ» գլոբալ նավախմբի ակտիվիստները ծնկաչոք են Գազայի հատվածում, ինչը միջազգային վրդովմունք է առաջացրել:


Ֆրանսիացի նախարարը Եվրամիությանը ևս կոչ է արել սահմանափակումներ մտցնել Բեն-Գվիրի նկատմամբ:

Դիտումների քանակ1

Leave a comment