Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, Ռուսաստանի ուժեղացած հարձակումների ֆոնին, առաջարկել է այն բնակիչներին, որոնք Ուկրաինայի մայրաքաղաքից դուրս ընկերներ կամ հարազատներ ունեն, ժամանակավորապես հեռանալ քաղաքից: Այս մասին քաղաքապետը հայտարարել է AFP գործակալության հետ հարցազրույցում։

Նա զգուշացրել է, որ եթե ռուսական հարձակումների պատճառով ջրամատակարարման համակարգը խափանվի, Կիևում կարող է «բավական մասշտաբային» ճգնաժամ առաջանալ:

Միևնույն ժամանակ, Կլիչկոն ընդգծել է, որ ինքը ամբողջական տարհանման կոչ չի անում։ «Դա Պուտինի նպատակն է։ Նրա համար լավագույն սցենարն այն է, որ մենք բոլորս հեռանանք և նրան թողնենք մեր դատարկ քաղաքներն ու ամբողջ երկիրը»,- ասել է Կիևի քաղաքապետը։

Նա նշել է, որ Կիևի իշխանությունները ձմռան համար պահեստային ջեռուցման համակարգեր են կառուցում և վառելիքի, սննդի ու խմելու ջրի պաշարներ կուտակում: Կլիչկոն, սակայն, զգուշացրել է, որ որքան էլ Կիևի իշխանություններն ու բնակիչները լավ պատրաստվեն, «եթե ՀՕՊ համակարգը չաշխատի, մենք կարող ենք վատ իրավիճակում հայտնվել»:

 

 

Leave a comment