Դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներն ուղիղ հարված են հասցնելու մեր տնտեսությանը. Քոչարյան

https://arm.sputniknews.ru/20260523/depi-rd-artahanman-sahmanapakumnery-ughigh-harvats-en-hascnelu-mer-tntesutjany-qvocharjan-102535730.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102535364_152:0:1277:844_1920x0_80_0_0_2953101a14760b49a3cdf00311ce9d4a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, արտահանում, եվրոպա, ռոբերտ քոչարյան

հայաստան, ռուսաստան, արտահանում, եվրոպա, ռոբերտ քոչարյան

Բաժանորդագրվել

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն վստահեցրեց` երբ իրենք գան իշխանության, շատ լավ հարաբերություններ են ունենալու Եվրոպայի հետ, դաշնակցային հարաբերություններ` Ռուսաստանի հետ, և մեր երկիրը չեն կանգնեցնելու նրանց հակասությունների արանքում։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումները, որոնք կիրառվեցին վերջին օրերին, ուղիղ հարված են հասցնելու մեր տնտեսությանը։ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք ամիսներ շարունակ զգուշացնում ենք` խելքներդ հավաքեք, լեզվիդ մի՛ տվեք. մեծ երկրների հետ, որտեղ ունեք շուկա, հակասության մեջ մի՛ մտեք։ Մեծ երկրների հակասության մեջ հայտնվելը խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար։ Հիմա այդ խնդիրներին առերեսվում են, ասում են` ընդդիմությունն է մեղավոր։ Ընդդիմությո՞ւնն է Զելենսկուն հրավիրել Հայաստան ու այդ հիմար հայտարարություններն արել Հայաստանի տարածքից, կամ ընդդիմությո՞ւնն է արտաքին քաղաքականության մեջ քայլեր անում, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ»,– ասաց Քոչարյանը։

Նա ընդգծեց` երբ կառավարությունը սկսում է խաղաղ կրակի հետ, այրվում է ժողովուրդը։

«Դուք ձեր տանը ձեր երեխային լուցկի կտա՞ք, որ խաղա։ Չեք տա, չէ՞։ Մենք ասում ենք` հավասարակշռված քաղաքականություն վարեք, մի՛ թշնամացեք այն երկրի հետ, որից կախված է ձեր տնտեսությունը, ձեր ժողովրդի տնտեսությունը»,– նշեց Քոչարյանը։

Նա վստահեցրեց` երբ իրենք գան իշխանության, շատ լավ հարաբերություններ են ունենալու Եվրոպայի հետ, դաշնակցային հարաբերություններ` Ռուսաստանի հետ, և մեր երկիրը չեն կանգնեցնելու նրանց հակասությունների արանքում։

«Երկիրը փորձադաշտ մի՛ սարքեք, երկիրը տրինաժոր չէ, որի վրա սովորեք ընկնել–ելնելով։ Կառավարության յուրահատկությունը հետևյալի մեջ է` եթե անում է սխալներ, կարող է հրաժարական տալ, սակայն այդ սխալների թթուն ժողովուրդն է խմում։ Այս գործող կառավարությունը մահաբեր է»,– նշեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է նաև ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մայիսի 21-ին անդրադառնալով այս թեմային, լրագրողներին ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:

Նույն օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները սկսել են վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին անդրադարձավ այս թեմային և ծաղիկների ներկրման սահմանափակումների հետ կապված իրավիճակն անվանեց «աշխատանքային»՝ նշելով, որ նման իրավիճակներ վերջին տարիներին տասնյակ անգամներ են եղել։
Ռուսաստանում դադարեցրել են Հայաստանից մատակարարված մի քանի ալկոհոլային խմիչքի վաճառքը

Leave a comment