Հարցումների արդյունքների ճշմարտացիության ու դրանց փոփոխման դինամիկայի պերճախոս վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածքն է․ Գագիկ Մինասյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը

Հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ IRI-ի ու Գելափի իրականացրած հետազոտությունների արդյունքները ուսումնասիրելիս երկու հանգամանքի վրա հատուկ ուշադրություն պետք է դարձնել․

1․ Հարցումն իրականացվել է մայիսի 5-11 ին, երբ քարզարշավը մեկնարկել է միայն մայիսի 8-ին։ Մինչդեռ Գելափի հարցումները կատարվել են մայիսի 20-21-ին։

2․ Ըստ հրապարակման՝ չկողմնորոշվածները կազմել են հարցվածների 20% -ը, իսկ հրաժարվել է պատասխանից հարցվածների 23%-ը։ Մինչդեռ մայիսի 22-ին հրապարակված Գելափի հարցման արդյունքներով չկողմնորոշվածները կազմել են հարցվածների 8% -ը, իսկ հրաժարվել են պատասխանից հարցվածների 8․6%-ը։

IRI-ի ու Գելափի հարցումների արդյունքների ճշմարտացիության ու դրանց փոփոխման դինամիկայի պերճախոս վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածքն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment