ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Այսօր հանդիպել եմ Թուրքիայի արտգործնախարարի հետ՝ քննարկելու բոլոր դաշնակիցների համար պահպանվող ռազմավարական անհրաժեշտությունը՝ կատարելու պաշտպանական ոլորտում իրենց պարտավորությունները, և Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ծրագրերը:
Քննարկել ենք նաև Հորմուզի նեղուցի բացումն ու տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված աշխատանքները»,- X-ի իր էջում գրել է Ռուբիոն: