Թրամփը որոշել է չվերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260523/trampy-vorvoshel-e-chversksel-irani-ughghutjamb-harvatsnery-zlm-102524394.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501883_34:0:1461:1070_1920x0_80_0_0_baa09c8fd3342c214a48a44e6af65d7b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է առայժմ հետաձգել Իրանի դեմ նոր հարվածները, որպեսզի հնարավորություն տա դիվանագիտությանը։ Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Մայիսի 22-ի առավոտյան նախագահ Թրամփը հանդիպում է ունեցել ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Իրանի հետ կապված հետագա քայլերը։ Նախագահը պաշտոնական որոշում չի կայացրել, սակայն օգնականներին հայտնել է, որ արդյունքների հասնելու համար ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել դիվանագիտական գործընթացին», – գրում է պարբերականը։

Մայիսի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:

Leave a comment