Ազգային ժողովում մայիսի 22-ին հյուրընկալվել էր ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը՝ ղեկավար Եվրոսիմա Պեյովիչի գլխավորությամբ: Հյուրերի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը եւ Ասպրամ Կրպեյանը:
Խմբակցության ղեկավարը կարեւորել է պատվիրակության այցը մեր երկիր նախընտրական այս շրջանում՝ իրավիճակին հստակ գնահատական տալու առումով:
Սեյրան Օհանյանի գնահատմամբ միջազգային դիտորդական անաչառ գնահատականը կարեւոր է ժողովրդի համար, որ ընտրությունների արդար իրականացման առումով մտավախություններ չլինեն:
Խմբակցության ներկայացուցիչներն անհամաձայնություն են հայտնել Կառավարության իրականացրած ներքին եւ արտաքին քաղաքականության առնչությամբ, տեսակետներ հայտնել նախընտրական գործընթացների վերաբերյալ: Անդրադարձ է եղել իրականացվող նախընտրական քարոզարշավին:
ՀՀ Ազգային ժողով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: