Մեդինսկին բացառել է Ուկրաինայի հետ տարածքների փոխանակման հնարավորությունը

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայի հետ տարածքների որևէ փոխանակման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Տարածքների հնարավոր փոխանակման թեման պարբերաբար շրջանառության մեջ է դրվում տարբեր կողմերի կողմից։ Ես տարածքների փոխանակման որևէ հնարավորություն չեմ տեսնում։

Ուկրաինայի՝ Կուրսկի մարզ ներխուժումից հետո որոշում է կայացվել, որի մասին մեր նախագահը բազմիցս խոսել է, Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մասին։ Այժմ այդ գոտին բավականին ընդարձակ է, այն ընդլայնվում է և շարունակելու է ընդլայնվել»,- նշել է Մեդինսկին։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններն անցկացվել են նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։

 

Leave a comment