Վեց տարվա աշխատանքներից հետո, ֆրանսիական կինոյում ամենախոշոր բյուջեներից մեկի՝ 70 միլիոն եվրոյի հատկացումը երկու ֆիլմի համար, պրոֆեսիոնալ դերասանական կազմ․․․Կանում ցուցադրվեց Անտոնեն Բոդրիի շատ սխասված աշխատանքի առաջին մասը՝«Գոլի ճակատամարտը. Երկաթի դարաշրջանը »։
Այն կենսագրական դրամա է ֆրանսիացի պետական գործիչ և ռազմական առաջնորդ Շառլ դը Գոլի մասին:
Սյուժեն հիմնված է բրիտանացի գրող Ջուլիան Թիմոթի Ջեքսոնի «Դը Գոլ. Ֆրանսիայի որոշակի պատկերացում» գրքի վրա: Ֆիլմում գլխավոր դերերում են հայազգի Սիմոնե Աբգարյանը, Նիլս Շնայդերը և Թիերի Լերմիտը:
Սիմոն Աբգարյանին ընդունել են երկար ծափահարություններով։
Էպիկական ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վճռորոշ պահերը՝ դը Գոլի կողմից Ֆրանսիական դիմադրության առաջնորդության տեսանկյունից։
Պատմությունը սկսվում է 1940 թվականի հունիսին, երբ Ֆրանսիան ստորագրում է հրադադար, և դը Գոլը, այն ժամանակ քիչ հայտնի գեներալը, փախչում է Լոնդոն՝ այն անսասան համոզմամբ, որ Ֆրանսիայի համար պայքարը ո՛չ ավարտվել է, ո՛չ էլ երկիրը պարտվել: Ֆիլմերը նաև ուսումնասիրում են դը Գոլի բարդ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետ։