https://arm.sputniknews.ru/20260522/hajastanvrastan-haraberutjunnery-errvord-kvoghmi-het-kap-chunen-pashinjan-102479523.html
Հայաստան–Վրաստան հարաբերությունները երրորդ կողմի հետ կապ չունեն․ Փաշինյան
Հայաստան–Վրաստան հարաբերությունները երրորդ կողմի հետ կապ չունեն․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կրկնեց ավելի վաղ արած հայտարարությունը, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում Վրաստանն էական դեր ունի։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T10:26+0400
2026-05-22T10:26+0400
2026-05-22T10:26+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102472167_0:133:2560:1573_1920x0_80_0_0_3e7d7c3d2036af911a2bf2a7203b8af9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններում պատմական ու եղբայրական են, ու երրորդ որևէ կողմի հետ ունեցած հարաբերություններին կապված չեն։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց գործող վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։Մայիսի 21-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, թե եվրոպական բյուրոկրատիան չի կարող Վրաստանին Հայաստանի դեմ հանել։ Մասնավորաբար նա նշել էր, որ տեղական գործակալներն ու նրանց արտասահմանյան հովանավորները փորձում են ինչ-որ կերպ հակադրել Վրաստանը Հայաստանի հետ, այդ թվում՝ համեմատությունների միջոցով, բայց ապարդյուն։ Նա հիշեցրել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, թե Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։ Կոբախիձեն նշել էր, թե Եվրոպայի լճացման և այլ խնդիրների հետ մեկտեղ, եվրոպացի բյուրոկրատները նաև աշխարհագրությունից լավ չեն։Նա հավելեց՝ այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ, պատմական են, եղբայրական, շարունակելու են այդպես էլ մնալ։ Փաշինյանը բացառեց հայ-վրացական հարաբերություններում այլ սցենարը։Հիշեցնենք՝ մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց, որ Հայաստանի եվրաինտեգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց՝ Հայաստանը շահագրգիռ է, որ Եվրամիություն-Վրաստան հարաբերությունները կարգավորվեն և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102472167_143:0:2418:1706_1920x0_80_0_0_3b555355e2d62d79df1c0474984637e4.jpg.webp
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, նիկոլ փաշինյան
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կրկնեց ավելի վաղ արած հայտարարությունը, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում Վրաստանն էական դեր ունի։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններում պատմական ու եղբայրական են, ու երրորդ որևէ կողմի հետ ունեցած հարաբերություններին կապված չեն։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց գործող վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Մայիսի 21-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, թե եվրոպական բյուրոկրատիան չի կարող Վրաստանին Հայաստանի դեմ հանել։ Մասնավորաբար նա նշել էր, որ տեղական գործակալներն ու նրանց արտասահմանյան հովանավորները փորձում են ինչ-որ կերպ հակադրել Վրաստանը Հայաստանի հետ, այդ թվում՝ համեմատությունների միջոցով, բայց ապարդյուն։ Նա հիշեցրել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, թե Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։ Կոբախիձեն նշել էր, թե Եվրոպայի լճացման և այլ խնդիրների հետ մեկտեղ, եվրոպացի բյուրոկրատները նաև աշխարհագրությունից լավ չեն։
«Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար Վրաստանն ունի շատ էական և առանցքային դեր, և մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ, կարծում ենք, որ այն պետք է լուծվի։ Իսկ Հայաստան-Վրաստան հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի հարաբերություններ են, կապ չունեն մեր երկուսի և որևէ երրորդ կողմի հարաբերությունների հետ»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց՝ այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ, պատմական են, եղբայրական, շարունակելու են այդպես էլ մնալ։ Փաշինյանը բացառեց հայ-վրացական հարաբերություններում այլ սցենարը։
Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց՝ Հայաստանը շահագրգիռ է, որ Եվրամիություն-Վրաստան հարաբերությունները կարգավորվեն և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են։