Վրաստանի պահով ես հստակ ասել եմ, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստանը ունի շատ էական և առանցքային դեր, և մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ և կարծում ենք, որ դա պետք է լուծվի։
Այս մասին մամուլի ասուլիսում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին կապված Վրաստանի վարչապետի վերջերս արված հայատարության հետ, որ ԵՄ Եվրամիությունը չի հաջողվի Վրաստանին և Հայաստանին միմյանց հակադրելու դնել։
«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կապ չունեն մեր 2-ից բացի որևէ 3-րդ կողմի հետ հարաբերությունների հետ։ Բնականաբար, այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ են, պատմական են և շարունակելու են այդպես պատմական էլ մնալ, եղբայրական են։ Դա ուրիշ սցենար չի կարող լինել պարզապես»,- նշել է ՀՀ վարչապետը։