Խորեն Ծատուրյանը պարա ծանրամարտի աշխարհի չեմպիոն է

Բաժանորդագրվել

Սա մեր հավաքականի արդեն 2–րդ ոսկե մեդալն է։

Բահրեյնում ընթացող պարա ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Գյումրիից Խորեն Ծատուրյանը մինչև 65 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ և նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Տեղեկությունը հայտնում է պարա ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան։

Մեր մարզիկը գերազանց կատարեց իր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։

«Շնորհավորում ենք Խորենին, նրա անձնական մարզիչ Քրիստինե Պետրոսյանին, մարզչական ողջ կազմին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաջողության մեջ։ Նոր հաղթանակներ՝ Հայաստանի դրոշի ներքո»,–ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճել է Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։

Leave a comment