Պայթյունի ձայն, ծուխ. Բաղրամյանում ավտոբուսը հրդեհվե՞լ է (տեսանյութ)

Ականատեսների փոխանցմամբ՝ ավտոբուսից հանկարծակի պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո ուղևորները շտապ տարհանվել են։ Դեպքի վայրում կարճ ժամանակ անց խուճապ է առաջացել, սակայն ներկաները փորձել են արագ վերահսկել իրավիճակը։

MediaHub-ի տեղեկություններով՝ դեպքի հետևանքով մեկ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։ Նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել դեպքի վայրում հավաքվածները։

Քաղաքացիների խոսքով՝ դեպքից անմիջապես հետո օգտագործվել են կրակմարիչներ, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել ավտոբուսի հնարավոր հրդեհումը։

Մեր տեղեկություններով՝ պայթունի ձայնը եղել է ավտոբուսի անսարքության պատճառով։ ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ նախնական տեղեկություններով՝ պայթուն չի եղել, տուժածներ չկան։

Էմմա Մարտիրոսյան

Leave a comment