Բառախաղի մի՜ դիմեք. Մարիաննա Ղահրամանյանը՝ ՊՆ-ին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բառախաղի մի՜ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն աղբյուր դատախազությանը հղում արված տվյալներ։

Վստահաբար, ՊՆ-ում լավ են հասկանում խոսույթում օգտագործվող տերմինաբանության և բառերի ընտրության էական նշանակությունը և շարունակում են բառային մանիպուլյացիան` օգտագործելով իմ կողմից չկիրառված` «բանակում տեղի ունեցած» կամ «բանակում տեղի չունեցած» ձևակերպումները։
Զինծառայողների կյանքը վիճակագրական մանիպուլյացիաների առարկա չէ։

Leave a comment