Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մակրոն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Զրուցել եմ Իլհամ Ալիևի հետ, վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և այս գործընթացի շարունակական առաջխաղացման կարևորությունը։

Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա հավելել է, որ քննարկել են տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

Leave a comment