https://arm.sputniknews.ru/20260520/arevtur-qaghaqakanutjun-hamategh-nakhagtser-putinn-ampvopel-e-sii-het-banakcutjunnery-102382693.html
Առևտուր, քաղաքականություն, համատեղ նախագծեր․ Պուտինն ամփոփել է Սիի հետ բանակցությունները
Առևտուր, քաղաքականություն, համատեղ նախագծեր․ Պուտինն ամփոփել է Սիի հետ բանակցությունները
Sputnik Արմենիա
Պուտինն առանձնահատուկ նշել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները և ցածր ածխածնային գեներացիայի բնագավառում համատեղ նախագծերը։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T11:57+0400
2026-05-20T11:57+0400
2026-05-20T12:25+0400
վլադիմիր պուտին
սի ծինփին (չինաստանի նախագահ)
սի ծինփին
բանակցություններ
չինաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102375200_0:0:3096:1742_1920x0_80_0_0_dc4285aa2bc0a351c4905eb66f7b091f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը կառուցել են համագործակցության կայուն համակարգ, որը պաշտպանված է արտաքին ճնշումներից և համաշխարհային տնտեսության բացասական միտումներից։ Այս մասին Պեկինում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը «գործում են սերտ ռազմավարական կապի մեջ» և կարևոր կայունացնող դեր են խաղում միջազգային ասպարեզում։Նա նաև հայտարարել է, որ երկրները համատեղ հանդես են գալիս միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների պաշտպանության օգտին։ՌԴ նախագահը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել միջազգային արդիական հարցերի շուրջ և ընդունել են համատեղ հռչակագիր, որը հաստատում է երկու պետությունների մոտեցումների ընդհանրությունը։ Պուտինն ու Սին հայտարարություն են ստորագրել ՌԴ–Չինաստան հարաբերությունների խորացման մասին«ՉԺՀ նախագահի հետ մենք մտքեր փոխանակեցինք միջազգային արդիական հարցերի շուրջ»,-նշել է Պուտինը։Բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է տնտեսական փոխգործակցությունը։ Պուտինի խոսքով՝ երկու երկրների միջև ձևավորվել է փոխադարձ առևտրի կայուն համակարգ, որը պաշտպանված է արտաքին ազդեցությունից։ՌԴ նախագահն առանձնահատուկ նշել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները և ցածր ածխածնային գեներացիայի բնագավառում համատեղ նախագծերը։Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել նաև երկու երկրների միջև տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների զարգացման վրա։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Պեկինը համատեղ զարգացնում են տրանսեվրոպական միջանցքները, ինչի շնորհիվ աճում են բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ինչպես ծավալները, այնպես էլ արագությունը։Պուտինն ու Սին հայտարարություն են ստորագրել ՌԴ–Չինաստան հարաբերությունների խորացման մասինԲացի տնտեսությունից և քաղաքականությունից, կողմերը քննարկել են հումանիտար համագործակցությունը։ Պուտինը հայտնել է, որ առանց վիզայի ռեժիմի շնորհիվ զբոսաշրջային հոսքի փոխադարձ աճ է գրանցվել։ Նրա տվյալներով՝ 2025 թվականին Չինաստան է այցելել ավելի քան երկու միլիոն ռուսաստանցի, իսկ Ռուսաստան եկել է ՉԺՀ–ի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի։Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են նաև ակտիվորեն փոխգործակցել սպորտի ոլորտում։ Պուտինը հիշեցրել է, որ առաջիկա հանգստյան օրերին Կալինինգրադում մեկնարկում են ռուս-չինական տասներորդ ամառային խաղերը։Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններն անցկացվել են Պեկինի Ժողովրդական ժողովների տանը։ Ռուսաստանի նախագահը հանդիպումը բնութագրել է որպես «ավանդական ջերմ, ընկերական ու կառուցողական», և վստահություն է հայտնել, որ այս այցը կծառայի ռուս-չինական բարեկամության հետագա ամրապնդմանը։
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102375200_0:0:2732:2048_1920x0_80_0_0_9b90c33efbad2fd862c2c1f7259ab6fd.jpg.webp
վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, բանակցություններ, չինաստան, ռուսաստան
վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, բանակցություններ, չինաստան, ռուսաստան
Պուտինն առանձնահատուկ նշել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները և ցածր ածխածնային գեներացիայի բնագավառում համատեղ նախագծերը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը կառուցել են համագործակցության կայուն համակարգ, որը պաշտպանված է արտաքին ճնշումներից և համաշխարհային տնտեսության բացասական միտումներից։ Այս մասին Պեկինում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը «գործում են սերտ ռազմավարական կապի մեջ» և կարևոր կայունացնող դեր են խաղում միջազգային ասպարեզում։
«Գլխավորն այն է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հավատարիմ են անկախ և ինքնուրույն արտաքին քաղաքականությանը»,-ընդգծել է Պուտինը։
Նա նաև հայտարարել է, որ երկրները համատեղ հանդես են գալիս միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների պաշտպանության օգտին։
ՌԴ նախագահը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել միջազգային արդիական հարցերի շուրջ և ընդունել են համատեղ հռչակագիր, որը հաստատում է երկու պետությունների մոտեցումների ընդհանրությունը։
«ՉԺՀ նախագահի հետ մենք մտքեր փոխանակեցինք միջազգային արդիական հարցերի շուրջ»,-նշել է Պուտինը։
Բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է տնտեսական փոխգործակցությունը։ Պուտինի խոսքով՝ երկու երկրների միջև ձևավորվել է փոխադարձ առևտրի կայուն համակարգ, որը պաշտպանված է արտաքին ազդեցությունից։
ՌԴ նախագահն առանձնահատուկ նշել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները և ցածր ածխածնային գեներացիայի բնագավառում համատեղ նախագծերը։
Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել նաև երկու երկրների միջև տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների զարգացման վրա։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Պեկինը համատեղ զարգացնում են տրանսեվրոպական միջանցքները, ինչի շնորհիվ աճում են բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ինչպես ծավալները, այնպես էլ արագությունը։
Բացի տնտեսությունից և քաղաքականությունից, կողմերը քննարկել են հումանիտար համագործակցությունը։ Պուտինը հայտնել է, որ առանց վիզայի ռեժիմի շնորհիվ զբոսաշրջային հոսքի փոխադարձ աճ է գրանցվել։ Նրա տվյալներով՝ 2025 թվականին Չինաստան է այցելել ավելի քան երկու միլիոն ռուսաստանցի, իսկ Ռուսաստան եկել է ՉԺՀ–ի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի։
Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են նաև ակտիվորեն փոխգործակցել սպորտի ոլորտում։ Պուտինը հիշեցրել է, որ առաջիկա հանգստյան օրերին Կալինինգրադում մեկնարկում են ռուս-չինական տասներորդ ամառային խաղերը։
Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններն անցկացվել են Պեկինի Ժողովրդական ժողովների տանը։ Ռուսաստանի նախագահը հանդիպումը բնութագրել է որպես «ավանդական ջերմ, ընկերական ու կառուցողական», և վստահություն է հայտնել, որ այս այցը կծառայի ռուս-չինական բարեկամության հետագա ամրապնդմանը։