Պուտինն ու Սին հայտարարություն են ստորագրել ՌԴ-Չինաստան հարաբերությունների խորացման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ստորագրել ռուս-չինական հարաբերությունների խորացման մասին։

Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում նաև հռչակագիր են ընդունել բազմաբևեռ աշխարհի մասին, իսկ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։

Պուտինը Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն անվանել է օրինակ այն բանի, թե ինչպես է պետք այսօր հարաբերություններ կառուցել երկրների ու ժողովուրդների միջև։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ բանակցություններն անցել են ջերմ, ընկերական և կառուցողական մթնոլորտում։

Իր հերթին Սի Ծինփինը հայտարարել է, որ ռուս–չինական բանակցությունները եղել են խորացված, բարեկամական և արդյունավետ, և տեղի է ունեցել ռազմավարական երկխոսություն կարևորագույն թեմաների շուրջ։ Նա հիշեցրել է, որ Պուտինը Չինաստան է այցելում արդեն 25-րդ անգամ, և դա վկայում է չին-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի ու բնույթի մասին։ Նրա խոսքով՝ Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դուրս են եկել նոր սահմանագիծ։

Երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են 20 համատեղ փաստաթուղթ, որոնք ընդունվել են Ռուսաստանի նախագահի այցի շրջանակում։

Sputnik Արմենիա

Leave a comment