Առևտուր, քաղաքականություն, համատեղ նախագծեր․ Պուտինն ամփոփել է Սիի հետ բանակցությունները

https://arm.sputniknews.ru/20260520/arevtur-qaghaqakanutjun-hamategh-nakhagtser-putinn-ampvopel-e-sii-het-banakcutjunnery-102382693.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102375200_0:0:2732:2048_1920x0_80_0_0_9b90c33efbad2fd862c2c1f7259ab6fd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, բանակցություններ, չինաստան, ռուսաստան

վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, բանակցություններ, չինաստան, ռուսաստան

Բաժանորդագրվել

Պուտինն առանձնահատուկ նշել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները և ցածր ածխածնային գեներացիայի բնագավառում համատեղ նախագծերը։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը կառուցել են համագործակցության կայուն համակարգ, որը պաշտպանված է արտաքին ճնշումներից և համաշխարհային տնտեսության բացասական միտումներից։ Այս մասին Պեկինում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը «գործում են սերտ ռազմավարական կապի մեջ» և կարևոր կայունացնող դեր են խաղում միջազգային ասպարեզում։

«Գլխավորն այն է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հավատարիմ են անկախ և ինքնուրույն արտաքին քաղաքականությանը»,-ընդգծել է Պուտինը։

Նա նաև հայտարարել է, որ երկրները համատեղ հանդես են գալիս միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների պաշտպանության օգտին։

ՌԴ նախագահը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել միջազգային արդիական հարցերի շուրջ և ընդունել են համատեղ հռչակագիր, որը հաստատում է երկու պետությունների մոտեցումների ընդհանրությունը։

Պուտինն ու Սին հայտարարություն են ստորագրել ՌԴ–Չինաստան հարաբերությունների խորացման մասին

«ՉԺՀ նախագահի հետ մենք մտքեր փոխանակեցինք միջազգային արդիական հարցերի շուրջ»,-նշել է Պուտինը։

Բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է տնտեսական փոխգործակցությունը։ Պուտինի խոսքով՝ երկու երկրների միջև ձևավորվել է փոխադարձ առևտրի կայուն համակարգ, որը պաշտպանված է արտաքին ազդեցությունից։

ՌԴ նախագահն առանձնահատուկ նշել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները և ցածր ածխածնային գեներացիայի բնագավառում համատեղ նախագծերը։

Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել նաև երկու երկրների միջև տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների զարգացման վրա։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Պեկինը համատեղ զարգացնում են տրանսեվրոպական միջանցքները, ինչի շնորհիվ աճում են բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ինչպես ծավալները, այնպես էլ արագությունը։

Պուտինն ու Սին հայտարարություն են ստորագրել ՌԴ–Չինաստան հարաբերությունների խորացման մասին

Բացի տնտեսությունից և քաղաքականությունից, կողմերը քննարկել են հումանիտար համագործակցությունը։ Պուտինը հայտնել է, որ առանց վիզայի ռեժիմի շնորհիվ զբոսաշրջային հոսքի փոխադարձ աճ է գրանցվել։ Նրա տվյալներով՝ 2025 թվականին Չինաստան է այցելել ավելի քան երկու միլիոն ռուսաստանցի, իսկ Ռուսաստան եկել է ՉԺՀ–ի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի։

Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են նաև ակտիվորեն փոխգործակցել սպորտի ոլորտում։ Պուտինը հիշեցրել է, որ առաջիկա հանգստյան օրերին Կալինինգրադում մեկնարկում են ռուս-չինական տասներորդ ամառային խաղերը։

Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններն անցկացվել են Պեկինի Ժողովրդական ժողովների տանը։ Ռուսաստանի նախագահը հանդիպումը բնութագրել է որպես «ավանդական ջերմ, ընկերական ու կառուցողական», և վստահություն է հայտնել, որ այս այցը կծառայի ռուս-չինական բարեկամության հետագա ամրապնդմանը։

Leave a comment