https://arm.sputniknews.ru/20260519/hh-hakakvorupcivon-kvomiten-varujt-e-nakhadzernel-uzhegh-hajastani-teknatsui-nkatmamb-102333669.html
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի նկատմամբ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի նկատմամբ
Sputnik Արմենիա
Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T12:27+0400
2026-05-19T12:27+0400
2026-05-19T12:28+0400
հակակոռուպցիոն կոմիտե
տեսանյութեր
տեսանյութ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ընտրակաշառք
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102333214_0:0:1280:721_1920x0_80_0_0_2d795149d82dcd1c0718997bf93db59e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր ձայնագրություն է հրապարակել, ըստ որի` «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տրվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։Կոմիտեից պնդում են, որ խմբի անդամները բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները։ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։Հիշեցնենք` մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ Լոռիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներ են խուզարկվել, կան ձերբակալվածներ։Դրանից բացի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղոդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։
2026
Լուրեր
am_HY
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։
Sputnik Արմենիա
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։
2026-05-19T12:27+0400
true
PT4M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102333214_122:0:1199:808_1920x0_80_0_0_b0a62969c992eb269e9bbaee9acc89fe.jpg.webp
հակակոռուպցիոն կոմիտե, տեսանյութեր, տեսանյութ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրակաշառք, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, видео
հակակոռուպցիոն կոմիտե, տեսանյութեր, տեսանյութ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրակաշառք, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, видео
Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Կոմիտեից պնդում են, որ խմբի անդամները բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները։
«Գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով, դրանց ստացման և բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր»,– նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։