ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի նկատմամբ

https://arm.sputniknews.ru/20260519/hh-hakakvorupcivon-kvomiten-varujt-e-nakhadzernel-uzhegh-hajastani-teknatsui-nkatmamb-102333669.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։

Sputnik Արմենիա

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։

2026-05-19T12:27+0400

true

PT4M39S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102333214_122:0:1199:808_1920x0_80_0_0_b0a62969c992eb269e9bbaee9acc89fe.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հակակոռուպցիոն կոմիտե, տեսանյութեր, տեսանյութ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրակաշառք, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, видео

հակակոռուպցիոն կոմիտե, տեսանյութեր, տեսանյութ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրակաշառք, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, видео

Բաժանորդագրվել

Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր ձայնագրություն է հրապարակել, ըստ որի` «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տրվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։

Կոմիտեից պնդում են, որ խմբի անդամները բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները։

«Գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով, դրանց ստացման և բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր»,– նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հիշեցնենք` մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ Լոռիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներ են խուզարկվել, կան ձերբակալվածներ։
Դրանից բացի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղոդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։

Leave a comment