https://arm.sputniknews.ru/20261111/erekhanery-sharunakum-en-zvohvel-mak-i-glkhavvor-qartughary-gazaji-veraberjal–109201349.html
Երեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ
Երեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Իսրայելը խոչընդոտներ է ստեղծում Գազայի հատված մարդասիրական օգնության արդյունավետ առաքման համար, նշել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը: 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T08:46+0400
2026-11-11T08:46+0400
2026-11-11T08:46+0400
գազայի հատված
իսրայել
պաղեստին
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/16/83272498_0:0:3072:1728_1920x0_80_0_0_afef2c384f756835f8ed8c02f77e169d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Գազայիհատվածում հրադադարի պայմանները չենկատարվում, պաղեստինցի երեխաները շարունակում ենզոհվել, իսկ հումանիտար իրավիճակը մնում է աղետալի: Այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։Գազայի հատվածում հրադադարի ռեժիմըգործում է 2025 թվականի հոկտեմբերից, սակայն իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Պաղեստինի տարածքին։Գուտերեշը նաև ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած՝ Գազայի խաղաղությանծրագրիդանդաղիրականացման վրա։ Նրախոսքով՝ Իսրայելը խոչընդոտներ է ստեղծում ինչպես այնտեղ հումանիտար օգնության արդյունավետ առաքման, այնպես էլ բուն ծրագրի իրականացման համար:«Դրան պետք է վերջ տալ»,-հայտարարել Է նա:Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը, որը հաստատվել է 2025 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, նախատեսում է հրադադար, Գազայի հատվածի կառավարման համար տեխնոկրատական վարչակազմի ստեղծում, զինված խմբավորումների զինաթափում և միջազգային ուժերի տեղակայում:
գազայի հատված
իսրայել
պաղեստին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/16/83272498_125:0:2856:2048_1920x0_80_0_0_63ce94bc6b7ef3fe179ece97a775a3f4.jpg.webp
գազայի հատված, իսրայել, պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ
գազայի հատված, իսրայել, պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ
Իսրայելը խոչընդոտներ է ստեղծում Գազայի հատված մարդասիրական օգնության արդյունավետ առաքման համար, նշել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Գազայիհատվածում հրադադարի պայմանները չենկատարվում, պաղեստինցի երեխաները շարունակում ենզոհվել, իսկ հումանիտար իրավիճակը մնում է աղետալի: Այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Գազայի հատվածում հրադադարի ռեժիմըգործում է 2025 թվականի հոկտեմբերից, սակայն իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Պաղեստինի տարածքին։
«Հրադադարը ձեռքէ բերվել, սակայն դրա պայմանները չեն կատարվում։ Երեխաները շարունակում են մահանալ։ Դա սարսափելի իրավիճակ է», – ասել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը նաև ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած՝ Գազայի խաղաղությանծրագրիդանդաղիրականացման վրա։ Նրախոսքով՝ Իսրայելը խոչընդոտներ է ստեղծում ինչպես այնտեղ հումանիտար օգնության արդյունավետ առաքման, այնպես էլ բուն ծրագրի իրականացման համար:
«Դրան պետք է վերջ տալ»,-հայտարարել Է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը, որը հաստատվել է 2025 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, նախատեսում է հրադադար, Գազայի հատվածի կառավարման համար տեխնոկրատական վարչակազմի ստեղծում, զինված խմբավորումների զինաթափում և միջազգային ուժերի տեղակայում: