Ինձ էլ ա խաբել, ութ տարի ժողովրդին էլ ա խաբել․ Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

18.05.2026 | 16:37

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Սիսիանում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է առավոտյան Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ Փաշինյանը սպառնալիքներ և վիրավորանքներ է հնչեցրել ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ Ծառուկյանի հասցեին։

Ծառուկյանի կարծիքով՝ Փաշինյանի նման պահվածքը պայմանավորված է ասելիքի և ծրագրերի բացակայությամբ․ «Նա ասելու բան չունի, ծրագիր չունի, 8 տարի ժողովրդին խաբել է, ինձ էլ է խափել»։

Անդրադառնալով քարոզարշավին՝ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իշխանությունները վախի մթնոլորտ են ստեղծում՝ աշխատանքից ազատելով քաղաքացիներին, ովքեր ներկա են լինում ընդդիմադիրների հանդիպումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment