«Մենք ազգով ենք թույլ երեւում, բայց թույլ են միայն մեր իշխանությունները, մեր ազգը թույլ չի։ Մարդիկ պայքարել են մեր պետության համար, ի՞նչ անենք, որ այս թույլ իշխանությունը ջնջեց բոլորը»,- իր առանձնատան բակում լոռեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» թիմի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Հարց էր հնչել Բաքվում գտնվող հայ գերիների մասին։
«Գերիների հարցում, ես վստահ եմ, որ միայն մեր ուժը կարող է այդ հարցը լուծել։ Մենք ամեն ինչ անելու ենք այդ հարցը լուծելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ հարցերին լուծում տանք։ Չենք կարող նայել այս խայտառակությանը, որ հարեւան երկիրը մեր երկրի նկատմամբ կատարում է»,- ասաց Սամվել կարապետյանը՝ մանրամասնելով, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը միջազգային կապերը եւ բոլոր հնարավորությունները գործադրելու է, որպեսզի Բաքվում գտնվող բոլոր հայերը վերադառնան Հայաստան։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: