Թուրքիայում ջրհեղեղ է, Սասունի փողոցները ողողվել են. 12 մարդ վիրավորվել է

Բաժանորդագրվել

Ջրհեղեղները վնասել են Թուրքիայի մի քանի քաղաքներ և շրջաններ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Թուրքիայի հյուսիսում՝ Սասուն նահանգում, ուժեղ ջրհեղեղներ են տեղի ունեցել։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հորդառատ անձրևների պատճառով Հավզա շրջանով հոսող գետը դուրս է եկել ափերից, որի հետևանքով ողողվել են փողոցները, մեքենաները ջրի տակ են անցել և վիրավորվել 12 մարդ։

Վատ եղանակը վնասներ է հասցրել նաև Թուրքիայի այլ քաղաքներին և շրջաններին՝ Անկարային, Բոլուին, Չանքըրին և այլն։

Leave a comment