https://arm.sputniknews.ru/20260430/pentagvony-herqel-e-irani-dem-paterazmi-hamar-200-mlrd-dvolar-pahanjelu-lury-101611772.html
Պենտագոնը հերքել է Իրանի դեմ պատերազմի համար 200 մլրդ դոլար պահանջելու լուրը
Պենտագոնը հերքել է Իրանի դեմ պատերազմի համար 200 մլրդ դոլար պահանջելու լուրը
Sputnik Արմենիա
Հեգսեթն ավելի վաղ հնարավոր էր համարել, որ ԱՄՆ վարչակազմը կարող է խոշոր հայտ ուղարկել Պենտագոնի լրացուցիչ ֆինանսավորման համար: 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T21:37+0400
2026-04-30T21:37+0400
2026-04-30T21:48+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պենտագոն
փիթ հեգսեթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99813986_0:0:1601:901_1920x0_80_0_0_b08afec9ea8c8cb7408e61ee9c8529bb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հերքել է այն պնդումները, թե ամերիկյան վարչակազմը մտադիր է լրացուցիչ 200 միլիարդ դոլար պահանջել Իրանի դեմ գործողությունների համար:Միևնույն ժամանակ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ Հեգսեթը հնարավոր էր համարել, որ ԱՄՆ վարչակազմը կարող է խոշոր հայտ ուղարկել Պենտագոնի լրացուցիչ ֆինանսավորման համար: Նա նշել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը շարունակելու համար կպահանջվի շուրջ 25 միլիարդ դոլար, և միջոցների հիմնական մասը կնախատեսվի զինանոցների համալրման համար: Հնարավոր հարցման կոնկրետ ընդհանուր ծավալը նա չէր հստակեցրել:Ավելի վաղ «The Washington Post»-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները փորձում են ավելի քան 200 միլիարդ դոլարի հատկացում ստանալ Իրանի դեմ գործողության հետագա իրականացման համար: Ապրիլի սկզբին պարբերականը նաև տեղեկացրել էր, որ վարչակազմը կարող է հայցվող գումարը կրճատել մինչև 80–100 միլիարդ դոլար:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պենտագոն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99813986_62:0:1462:1050_1920x0_80_0_0_9a3ab6b2d1bfbd583a0d853aa84491a6.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պենտագոն, փիթ հեգսեթ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պենտագոն, փիթ հեգսեթ
Հեգսեթն ավելի վաղ հնարավոր էր համարել, որ ԱՄՆ վարչակազմը կարող է խոշոր հայտ ուղարկել Պենտագոնի լրացուցիչ ֆինանսավորման համար:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հերքել է այն պնդումները, թե ամերիկյան վարչակազմը մտադիր է լրացուցիչ 200 միլիարդ դոլար պահանջել Իրանի դեմ գործողությունների համար:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ սենատոր Քիրստեն Ջիլիբրանդը Հեգսեթին խնդրել է մեկնաբանել նման ծավալով լրացուցիչ ֆինանսավորման հայտի մասին տեղեկությունները: Ի պատասխան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է. «Մենք 200 միլիարդ դոլար չենք խնդրել: Ես չգիտեմ, թե որտեղից եք վերցրել այդ գումարը: Կարծում եմ՝ լուրերում եք տեսել, ես խորհուրդ եմ տալիս զգուշություն ցուցաբերել լուրերի աղբյուրների ընտրության հարցում»:
Միևնույն ժամանակ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ Հեգսեթը հնարավոր էր համարել, որ ԱՄՆ վարչակազմը կարող է խոշոր հայտ ուղարկել Պենտագոնի լրացուցիչ ֆինանսավորման համար: Նա նշել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը շարունակելու համար կպահանջվի շուրջ 25 միլիարդ դոլար, և միջոցների հիմնական մասը կնախատեսվի զինանոցների համալրման համար: Հնարավոր հարցման կոնկրետ ընդհանուր ծավալը նա չէր հստակեցրել:
Ավելի վաղ «The Washington Post»-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները փորձում են ավելի քան 200 միլիարդ դոլարի հատկացում ստանալ Իրանի դեմ գործողության հետագա իրականացման համար: Ապրիլի սկզբին պարբերականը նաև տեղեկացրել էր, որ վարչակազմը կարող է հայցվող գումարը կրճատել մինչև 80–100 միլիարդ դոլար: