Պենտագոնը հերքել է Իրանի դեմ պատերազմի համար 200 մլրդ դոլար պահանջելու լուրը

https://arm.sputniknews.ru/20260430/pentagvony-herqel-e-irani-dem-paterazmi-hamar-200-mlrd-dvolar-pahanjelu-lury-101611772.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99813986_62:0:1462:1050_1920x0_80_0_0_9a3ab6b2d1bfbd583a0d853aa84491a6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պենտագոն, փիթ հեգսեթ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պենտագոն, փիթ հեգսեթ

Բաժանորդագրվել

Հեգսեթն ավելի վաղ հնարավոր էր համարել, որ ԱՄՆ վարչակազմը կարող է խոշոր հայտ ուղարկել Պենտագոնի լրացուցիչ ֆինանսավորման համար:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հերքել է այն պնդումները, թե ամերիկյան վարչակազմը մտադիր է լրացուցիչ 200 միլիարդ դոլար պահանջել Իրանի դեմ գործողությունների համար:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ սենատոր Քիրստեն Ջիլիբրանդը Հեգսեթին խնդրել է մեկնաբանել նման ծավալով լրացուցիչ ֆինանսավորման հայտի մասին տեղեկությունները: Ի պատասխան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է. «Մենք 200 միլիարդ դոլար չենք խնդրել: Ես չգիտեմ, թե որտեղից եք վերցրել այդ գումարը: Կարծում եմ՝ լուրերում եք տեսել, ես խորհուրդ եմ տալիս զգուշություն ցուցաբերել լուրերի աղբյուրների ընտրության հարցում»:

Միևնույն ժամանակ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ Հեգսեթը հնարավոր էր համարել, որ ԱՄՆ վարչակազմը կարող է խոշոր հայտ ուղարկել Պենտագոնի լրացուցիչ ֆինանսավորման համար: Նա նշել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը շարունակելու համար կպահանջվի շուրջ 25 միլիարդ դոլար, և միջոցների հիմնական մասը կնախատեսվի զինանոցների համալրման համար: Հնարավոր հարցման կոնկրետ ընդհանուր ծավալը նա չէր հստակեցրել:

Ավելի վաղ «The Washington Post»-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները փորձում են ավելի քան 200 միլիարդ դոլարի հատկացում ստանալ Իրանի դեմ գործողության հետագա իրականացման համար: Ապրիլի սկզբին պարբերականը նաև տեղեկացրել էր, որ վարչակազմը կարող է հայցվող գումարը կրճատել մինչև 80–100 միլիարդ դոլար:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։

Leave a comment