1948 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան գաղտնի համաձայնագիր են ստորագրել ամբողջ աշխարհում ռազմական բազաների փոխադարձ օգտագործման մասին՝ Սառը պատերազմի սրման ընթացքում ԽՍՀՄ-ին հակազդելու համար։
Այս մասին հաղորդում է «Կիոդո» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Տոկիոյի Դաիտո Բունկա համալսարանի պրոֆեսոր Շինջի Կավանայի կողմից ավստրալական արխիվում վերջերս հայտնաբերված փաստաթղթերին։
Այսպիսով ստեղծված համաշխարհային ցանցը, ի թիվս այլ բաների, ներառում էր 12 խոշոր ճապոնական օդանավակայաններ։
Փաստաթղթերի համաձայն՝ Վաշինգտոնը Լոնդոնին իրավունք է տվել օգտագործել օբյեկտները, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից օկուպացված Կորեայի Հանրապետությունում և Ճապոնիայում։ Իր հերթին, Մեծ Բրիտանիան Միացյալ Նահանգներին իրավունք է տվել զորքեր տեղափոխել իր բազաներ՝ Ասիայի այլ երկրներում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
Օկուպացված Ճապոնիայի կառավարությունը, ինչպես պարզվել է հրապարակված փաստաթղթերից, տեղեկացված չի եղել այս համաձայնագրերի մասին։