«Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնության շրջանակում տեղի են ունեցել ֆլեշմոբեր մայրաքաղաքի տարբեր վայրերում

«Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնության շրջանակում տեղի են ունեցել ֆլեշմոբեր Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում:

Պարի միջազգային օրվա ամփոփումը տեղի է ունեցել Ազատության հրապարակում:

Հյուսիսային պողոտայում կայացած ֆլեշմոբին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նշենք, որ նախաձեռնությանը միացել են շուրջ 4000 պարողներ:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment