«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ֆոքսիսը» նվաճել է բասկետբոլի կանանց Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում «Ֆոքսիսը» 63:48 հաշվով առավելության է հասել «Արցախ Գոլսի» (Շենգավիթ) նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Սուսաննա Խաչատրյանը, որը «Ֆոքսիսի» կազմում վաստակել է 27 միավոր, 20 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում։

Երրորդ տեղի համար խաղում «Հատիսը» 92:70 հաշվով հաղթել է ՀԱԹ-ին:

Մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Մերի Գրիգորյանը («Ֆոքսիս»):

Leave a comment