Իրազեկում․ Մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 28-ին` ժամը 10։00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կաքավաձոր, ժամը 11։00-ից մինչև 11։30-ը՝ Ներքին Բազմաբերդ, ժամը 12։00-ից մինչև 12։30-ը՝ Օթևան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։

Ապրիլի 28-ին` ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Ապրիլի 28-ին` ժամը 12։00-ին, Լոռու մարզի «Շամլուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։

Leave a comment